Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը

21:35, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման և զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք։
Բացահայտվել է գողության 9, խարդախության 3, յուրացման 2, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք: 
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 


© 2009 ARMENPRESS.am