Դիլիջան քաղաքի երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է

17:44, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի երթուղային ավտոբուսի ուղեսրահում ուղևորների տաքանալու նպատակով գազ վառելու փաստի առնչությամբ տեղեկացնում ենք, որ տվյալ երթուղու սպասարկումը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասության շրջանակներում չէ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Այն համայնքային նշանակության երթուղի է, մրցույթը 2015թ. շահել և «Զոնդա» մակնիշի երեք ավտոբուսներով շահագործում է «Դիլ տրանս» կազմակերպությունը։ 

Իրավախախտումը կատարվել է 3449 L մակնիշի ավտոբուսի վարորդ Դավիթ Սաղաթելյանի կողմից։ 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» համապատասխան հոդվածի համաձայն` 14.12.2017թ. կազմվել է կազմակերպությանը տուգանելու արձանագրություն։ 


© 2009 ARMENPRESS.am