Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները

15:41, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018  ծրագրի մրցույթի արդյունքները։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցույթի արդյունքների ամփոփման ընթացքում առավելություն է տրվել մասնակից այն կազմակերպություններին, որոնց սերտիֆիկացման պարագայում ավելի մեծ է արտադրանքի արտահանման հնարավորությունըև որոնք օրգանական սերտիֆիկացում ստանալուց  հետո նախատեսում են նոր աշխատատեղերի ստեղծում, ինչպես նաև հաշվի է առնվել կազմակերպությունների սահմանամերձ համայնքներում աշխատելու հանգամանքը։ 

Ծրագրին դիմած ավելի քան 70 տնտեսվարողներից մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 15-ը։ 

Օրգանական գյուղատնտեսության զարգացման ամենամյա ծրագիրն իրականացվում է 2015թ-ից։ Ծրագրի շրջանակում  օրգանական սերտիֆիկացում  են ստացել 30 տնտեսվարող։ Գերմանացի մասնագետների աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացվել է ծրագրի շահառուների վերապատրաստում։ Պայմանավորված մրցույթում հաղթող ճանաչվելու և BIO արտադրության ոլորտում գործունեության ծավալմամբ՝  արդեն իսկ ստեղծվել է ավելի քան 50 նոր աշխատատեղ։ Միայն 2017-2018 ծրագրի արդյունքում նախատեսվում է 70 նոր աշխատատեղի ստեղծում։

Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրն իրականացվում  է  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հաճախորդների համար։

Հաղթող ճանաչված տնտեսվարողներ՝

Դարման թեյ

Օռվակո  

Նաիրիան

Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիա

Ագրոլոգ արտադրական կոպերատիվ

1  Արմեն Հովհաննիսյան,
2  Իշխան Ասլանյան
3 Ալեքսան հովհաննիսյան

Նոր Եդեսիա ֆերմերային խումբ

Արմբերի

Go Green Armenia

Առ սահման ՍՊԸ

Ֆերմեր՝ Աշոտ Քալաշյան, Սյունիքի մարզ

Ֆերմեր՝ Զուռնաչյան Գեղայր, Տավուշի մարզ

Ֆերմեր՝ Խաչատուր Գևորգյան,Սյունիքի մարզ


© 2009 ARMENPRESS.am