ԱՄՆ-ում ռոբոտներ են օգտագործում օֆիսներն անօթեւաններից պաշտպանելու համար

15:24, 15 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Ֆրանցիսկոյում սկսել են ռոբոտներ օգտագործել խոշոր կազմակերպությունների եւ ընկերությունների օֆիսների մոտ՝ անօթեւաններին վանելու նպատակով, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Business Insider-ը:

Ըստ հրատարակության՝ տեղեկատվության՝ նման «պահակներից» մեկին վերջերս նկատել են Կենդանիների հետ անգութ վարվեցողության կանխման ընկերության շենքի (SPCA) մոտ: Կազմակերպությունում պատմել են, որ ռոբոտ օգտագործել են «հարկադրական միջոցների» պատճառով: SPCA-ի աշխատակիցների խոսքով՝ անօթեւանները մի քանի անգամ կոտրելով փականները՝ ներխուժել են օֆիս եւ փչացրել իրենց ավտոմոբիլները:

Business Insider-ը նշում Է, որ որոշ ձեռնարկություններ նման ռոբոտի օգտագործման են դիմում միջոցների խնայողության պատճառով, քանի որ այդ «պահակի» աշխատանքի արժեքը չի գերազանցում ժամում յոթ դոլարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am