Apple-ն արգելել Է բարելավել իր ամենաթանկ համակարգիչը

15:01, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան օգտատերերին արգել Է ինքնուրույն փոխել iMac Pro համակարգչի գործառական հիշողությունը: Այժմ դա հնարավոր Է սոսկ հեղինակազորված սպասարկման կենտրոնում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Ubergizmo-ն:

27-դյույմանոց Էկրանով սովորական iMac-երի կորպուսում կա հատուկ բացվածք, որը բացելով՝ կարելի Է տեղակայել օպերատիվ հիշողության մոդուլներ: Apple-ի նոր համակարգչում նման անցք չկա, եւ օպերատիվ հիշող սարքի փոխումը հնարավոր Է սոսկ մոնոբլոկը լրիվ քանդելու դեպքում: Բաղադրամասն ինքնուրույն փոխել փորձելու դեպքում օգտատերը կորցնում Է երաշխիքը:

iMac Pro-ի վաճառքները մեկնարկել են դեկտեմբերի 14-ին: Համակարգիչը դարձել Է Apple-ի ամենաթանկ մոնոբլոկը: Սկզբնական լրակազմում՝ Intel Xeon W ութմիջուկանի պրոցեսորով, 32 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ եւ Radeon Pro Vega 56 տեսաքարտով, դրա արժեքը կազմում Է 380 հազար ռուբլի:


© 2009 ARMENPRESS.am