Ռուսական «Զվեզդա»-ի եթերում թուրք լրագրողը փորձել է հարձակվել հայ փորձագետների վրա

14:33, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում «Процесс» խորագրով հաղորդման իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը նվիրված եթերի ժամանակ թուրք լրագրող Ֆուադ Աբբասովը հարձակվել է հայ փորձագետների վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աբբասովին դուր չեն եկել հայ փորձագետների հայտարարությունները հակամարտության մեջ Թուրքիայի ունեցած դերակատարության մասին, ինչին ի պատասխան նա ասել է. «Ես ցանկանում եմ հանգստացնել հայկական ու սիրիական ծագում ունեցող թուրքաֆոբ փորձագետներին, ովքեր նվազեցնում են Թուրքիայի դերակատարությունը»:

Երբ «Ռեալիստ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը ի պատասխան ասել է, թե ինչի համար պետք է սիրել Թուրքիային, երբ այդ պետությունն ագրեսիվ քաղաքականություն է վարում, Աբբասովը ոտքի է կանգնել և շարժվել է դեպի հայ Ծատուրյանը և քաղաքագետ Գևորգ Միրզոյան՝ պատրաստ հարվածելու նրանց:  

Ներկաների միջամտության արդյունքում միայն գործը չի հասել ծեծկռտուքի:


© 2009 ARMENPRESS.am