Պերուի նախագահը հրաժարվեց պաշտոնաթող լինել կոռուպցիոն սկանդալից հետո

12:32, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկին հրաժարվել Է պաշտոնաթող լինել կոռուպցիոն սկանդալից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես՝ որպես բոլոր պերուացիների նախագահ, չեմ ուրանա ո՛չ իմ պատիվը, ո՛չ Էլ իմ արժեքները»,- դեկտեմբերի 14-ի երեկոյան հայտարարել Է Կուչինսկին ազգին հղած հեռուստաուղերձում:

Դեկտեմբերի 13-ին տեղեկատվություն Է հրապարակվել Բրազիլիայի Odebrecht շինարարական ընկերության կողմից նախագահ Պեդրո Կուչինսկիի հետ կապված երկու ֆիրմաների 4,8 միլիոն դոլար վճարելու մասին իբր խորհրդատվական ծառայությունների համար: Նախագահն ինքը ժխտել Է մասնակցությունն Odebrecht-ի շահերի առաջմղման գործին:

Պերուական ընդդիմությունը կոռուպցիոն սկանդալի ֆոնին պահանջել Է Կուչինսկիի անհապաղ պաշտոնաթողությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am