Քովենթ-գարդենը Խվորոստովսկուն Է նվիրել «Ռիգոլետտո» օպերայի պրեմիերան

11:52, 15 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Քովենթ-գարդենը Դմիտրի Խվորոստովսկու հիշատակին Է նվիրել «Ռիգոլետտո» օպերայի պրեմիերան, որտեղ ռուս հռչակավոր երգիչը պետք Է կատարեր գլխավոր դերերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խվորոստովսկին կյանքի 56-րդ տարում վախճանվել Է նոյեմբերի 22-ին Լոնդոնում երկարատեւ հիվանդությունից հետո:

«Այսօրվա պրեմիերան նվիրված Է մեծ վարպետ եւ մեծ մարդ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակին, որը ողբերգական կերպով վախճանվեց անցյալ ամսին»,- դահլիճում ասել Է Օպերայի եւ բալետի թագավորական թատրոնի տնօրեն Օլիվեր Միրսը:

Դեկտեմբերի 14-ի ներկայացման մեջ Ռիգոլետտոյի դերերգը կատարել Է Հունաստանից բարիտոն Դիմիտրի Պլատանիասը, որը պետք Է դերը կիսեր Խվորոստովսկու հետ: Գլխավոր հերոսի դստեր՝ Ջիլդայի դերերգը հերթով կատարում են Խվորոստովսկու հայրենակցուհի Սոֆյա Ֆոմինան (նա ելույթ Է ունեցել պրեմիերային) եւ բրիտանացի երգչուհի սոպրանո Լյուսի Քրոուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am