Գերմանիայում երեք մարդ Է զոհվել ինքնաթիռի կործանման հետեւանքով

11:48, 15 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք մարդ Է զոհվել Գերմանիայի հարավի Բադեն Վյուրտեմբերի դաշնային երկրամասի Ռավենսբուրգ քաղաքում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայտնել Է Stuttgarter Nachrichten գերմանական թերթը:

«Ըստ մեր ունեցած տվյալների՝ խոսքը վերաբերում Է երեք ուղեւորների, որոնք ինքնաթիռի կործանման զոհ են դարձել»,- հրատարակությունը մեջբերել Է ոստիկանության տեղի աշխատակիցների խոսքը:

«Սեսնա» տիպի ոչ մեծ ինքնաթիռը Ֆրանկֆուրտից մեկնել Էր Ֆրիդրիխսհաֆեն քաղաք եւ աղետի ենթարկվել Ռավենսբուրգի անտառազանգվածի շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am