ԵՄ-ի գագաթնաժողովը համաձայնության չհասավ միգրացիոն բաժնեմասերի համակարգի բարեփոխման շուրջը
10:47, 15 Դեկտեմբեր, 2017«Այստեղ դիրքորոշումները չփոխվեցին»,- ասել Է նա լրագրողներին: ՏԱՍՍ-ի եվրոպական աղբյուրը գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ հայտնել Է, որ դրա մասնակիցները համաձայնության չեն հասել միգրանտների տարաբնակեցման բաժնեմասերի համակարգի բարենորոգման շուրջը, տարաձայնությունները չափազանց լուրջ Էին, եւ հարցը քննարկման կհանձնվի Եվրամիության խորհուրդ:
Դեկտեմբերի 13-ին Եվրահանձնաժողովը դե ֆակտո արձանագրեց Իտալիայից եւ Հունաստանից 160 հազար մարդու քվոտային տարաբնակեցման համակարգի ձախողումը՝ հայտնելով, որ 2015 – 2017 թվականներին հաջողվել Է ԵՄ-ի երկրների միջեւ բաշխել սոսկ 32 հազար մարդու: Դեկտեմբերի 7-ին Եվրահանձնաժողովը դատի Է տվել Լեհաստանին, Հունգարիային եւ Չեխիային՝ միգրանտների ընդունման ազգային բաժնեմասերի գծով Եվրամիության հետ համաձայնեցված պարտավորությունները չկատարելու համար:
© 2009 ARMENPRESS.am