ՍԱՊԾ-ն անցնող տարում ավելի քան 100 տնտեսվարողի գործունեություն է կասեցրել

16:33, 14 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը 2017 թվականին ավելի քան 1200 վերահսկողական միջոցառումներ է իրականացրել, որոնց արդյունքում 300 տնտեսվարողների  պարտադիր կատարման կարգադրեր են տրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, հավելելով, որ անցնող տարում 100-ից ավել տնտեսավարողի գործունեություն է կասեցվել:

«2017 թվականին ՍԱՊԾ 2500 ահազանգ եւ խորհրդատվության դիմումներ են ստացվել, որոնց տրվել է պատշաճ ընթացք: Ծառայությունը հաշվի է առել հրապարակումները եւ ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ»,-հավելեց նա:


© 2009 ARMENPRESS.am