Մարկոս Պիզելին վնասվածք է ստացել

16:20, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին վնասվածք է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պիզելին վնասել է ոտքի մկաններից մեկը հերթական մարզման ընթացքում և ըստ ամենայնի բաց կթողնի մոտ երկու շաբաթ:

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 13-րդ տուրում «Ալ-Շաբաբ»-ը տանը հյուրընկալել էր «Ալ-Ֆայզալի Հարմա»-ին և պարտվել է նվազագույն հաշվով: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 62-րդ րոպեին: Այդ տուրից հետո «Ալ-Շաբաբ»-ը 8-րդ տեղում է:


© 2009 ARMENPRESS.am