Ռուսաստանը նախատեսել է ներդրումներ իրականացնել Մեղրիի ազատ տնտեսական գոտում

14:53, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը նախատեսել է ներդրումներ իրականացնել Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում: Հայաստանում  Ռուսաստանի  առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոյի խոսքով`2016 թվականին Ռուսաստանի ներդրումը Հայաստան կազմել է ավելի քան 2 միլիարդ դոլար:

«Ապագայում Ռուսաստանը նախատեսել է ներդրում իրականացնել Մեղրիի ազատ տնտեսական գոտում: Իհարկե, այս հարցը շուտափույթ լուծել չես կարող, որովհետև իրանական շուկան բավականին անսովոր է, և  այն չհետազոտելով՝ չի կարելի ներդրումներ կատարել: Պետք է նաև հասկանալ, թե ինչ տեսակի ապրանքներ են պետք Իրանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Բաբկոն:

Ըստ Բաբկոյի` Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման գործընթացն արդեն սկսվել է, որտեղ իր ներդրումն ունի Ռուսաստանը:


© 2009 ARMENPRESS.am