Ադրբեջանական բանակը կմասնակցի երկրի ներսում ցույցերի ցրմանը

14:20, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը այսուհետ կմասնակցեն երկրի ներսում հասարակական կարգի պահպանման գործողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Minval.az-ը, այս մասին դրույթը ներառվել է «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մասին» օրինագծի 4-րդ հոդվածում:

Հոդվածում ասվում է, որ զինված ուժերը մասնակցում են քաղաքական կայունության, սահմանադրական կարգի, հասարակական կարգ ու կանոնի ու երկրի ներսում անվտանգության պահպանմանը:

Օրինագիծը քննարկման կդրվի դեկտեմբերի 15-ին:

Օրինագծի ընդունման պարագայում ստացվում է, որ ադրբեջանական բանակն այսուհետ մասնակցելու է ցույցերի ցրման գործողություններին:


© 2009 ARMENPRESS.am