Շախմատի ֆեդերացիան 2017 թվականը հաջող տարի է համարում  

13:57, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համար անցնող 2017 թվականը հաջող էր:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը:

«2017 թվականը կարելի է համարել հաջողված տարի շախմատի ֆեդերացիայի համար: Առաջին հերթին դա կապված է Լևոն Արոնյանի` աշխարհի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի հետ: Նա դարձավ աշխարհում միակ շախմատիստը, ով երկրորդ անգամ հաղթեց գավաթի խաղարկությունում: Լևոնի նվաճումներից է նաև շախմատի պատմության ամենախոշոր «Noway chess» մրցաշարում տարած հաղթանակը»,-ասաց Անդրեասյանը:

Վերջինս առանձնացրեց նաև պատանի շախմատիստներ Մանուէլ Պետրոսյանի և Հայկ Մարտիրոսյանի նվաճումները իրենց տարիքային խմբերի առաջնություններում: «2017 թվականին պատանեկան մրցաշարերին մասնակցել է մոտ 800 պատանի»,-ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

2017 թվականին Հայաստանում անցկացվել է 9 միջազգային մրցաշար, այդ թվում՝ երեք պատանեկան:


© 2009 ARMENPRESS.am