Հայկական ապրանքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ռուսական շուկայում. Բաբկո  

13:38, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում հայկական ապրանքը առանձնահատուկ տեղ և կարգավիճակ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն: Ըստ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավարի` հայկական ապրանքը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում:

«Հայկական ապրանքը, շնորհիվ իր որակի, ինչը մասնագետները նույնպես հաստատում են, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ռուսական շուկայում: Ներկայումս Հայաստանում արտադրվող ապրանքների քանակը չի բավարարում նույնիսկ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի կարիքները, իսկ Ռուսաստանում կան բազմաթիվ մարզեր: Այդ պատճառով հայկական ապրանքը առանձնահատուկ կարգավիճակ և տեղ ունի Ռուսաստանում»,- ընդգծեց Բաբկոն:

 


© 2009 ARMENPRESS.am