ԱԺ քառօրյա. քվեարկության կդրվի ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրինագիծը. ՈՒՂԻՂ

11:19, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 86 պատգամավոր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Դեկտեմբերի 12-ի նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկել են ընտաինքում բռնության դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:


© 2009 ARMENPRESS.am