6,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի արեւելքում

09:58, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է դեկտեմբերի 13-ին տեղի ունեցել Իրանի արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ըստ նրա տեղեկատվության՝ ստորգետնյա ցնցման Էպիկենտրոնը գտնվում Էր Իրանի Քերման քաղաքից մոտավորապես 63 կմ հյուսիս ընկած շրջանում, քաղաք, որի բնակչությունը կազմում Է շուրջ 600 հազար մարդ: Երկրաշարժի օջախը 10 կմ խորության վրա Էր: Ավերածությունների եւ զոհերի վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին 18 մարդ Է տուժել Քերմանի նահանգում տեղի ունեցած 5,7 մագնիտուդով երկրաշարժից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am