Ադրիանա Լիման խոսք Է տվել չմերկանալ առանց առիթի

16:43, 12 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլացի թոփ-մոդել եւ Victoria՚s Secret-ի հրեշտակ Ադրիանա Լիման որոշել Է այլեւս չմերկանալ առանց պատճառի: Նա իր նամակի լուսանկարը հրապարակել Է Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես նույնպես բարդույթներ ու թերություններ ունեմ, բայց այլեւս չեմ վախենում դրանց մասին խոսել»,-գրել Է աղջիկը՝ դիմելով իր բաժանորդներին:

Նրա խոսքով՝ ինքն այլեւս չի ցանկանում ապրել մակերեսային արժեքներ դավանող աշխարհում: «Ճիշտ չԷ, երբ դու այնպիսին ես, ինչպիսին քեզ ստիպում Է լինել հասարակությունը: Ես ցանկանում եմ դա փոխել: Եկեք միասին փոխենք այս աշխարհը»,-հավելել Է Լիման:

Նա նաեւ նշել Է, որ իր մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ. «Իմ հերթական սեքսուալ տեսանյութից հետո ինչ-որ բան փոխվեց: Իմ ընկերուհին եկավ ինձ մոտ եւ պատմեց, որ դժգոհ Է իր մարմինից, եւ դա ինձ խորհրդածելու տեղիք տվեց: Ամեն օր ես արթնանում եմ այն մտքով, թե ինչ տեսք ունեմ: Ես այլեւս առանց առիթի հագուստն իմ վրայից չեմ հանի»:

A post shared by Adriana Lima (@adrianalima) on


© 2009 ARMENPRESS.am