Սեուլը ԱՄՆ-ին խնդրել Է հետաձգել զորավարժությունները Օլիմպիադայի ժամանակ. Financial Times

12:00, 12 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան ԱՄՆ-ին խնդրել Է հետաձգել զորավարժությունները ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման շրջանում, որպեսզի նվազեցվի ԿԺԴՀ-ի կողմից սադրիչ գործողությունների հավանականությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ձմեռային Օլիմպիադա-2018-ը տեղի կունենա հարավկորեական Փյոնչհանում փետրվարի 9-ից մինչեւ 25-ը: Ինչպես գրում Է հրատարակությունը, խոսքը վերաբերում Է Foal Eagle ամենամյա զորավարժություններին եւ փետրվարից մինչեւ ապրիլ անցկացվող Key Resolve վարժանքներին: Սեուլը հանդես Է եկել հօգուտ այն բանի, որ զորավարժությունները հետաձգվեն մինչեւ Պարալիմպիական խաղերի ավարտը՝ մարտի 18-ը: Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ը, հավանաբար, կընդունի առաջարկությունը:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է, որ դեռեւս որոշում չի ընդունվել: ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարության ներկայացուցիչ Դեւիդ Բենհեմը հայտարարել Է, որ Սեուլը եւ Վաշինգտոնը շարունակում են «քննարկել հետագա գործողությունները զորավարժությունների հարցում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am