ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

11:07, 12 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 88 պատգամավոր:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 14 օրենսդրական նախաձեռնություն:

Արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար կքննարկվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:

Արտահերթ նիստի օրակարգում է նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը  և այլն:


© 2009 ARMENPRESS.am