Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել հյուսիսային Իրաքում

10:48, 12 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալների դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ օդուժի հարվածների արդյունքում ոչնչացվել են 12 զինյալ, նրանց պատկանող ապաստարաններ ու պահեստներ:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am