Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հունաստան

09:25, 12 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հրավերով դեկտեմբերի 12-13-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Աթենք, ուր հանդիպումներ կունենա Հունաստանի բարձրագույն ղեկավարության հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: 


© 2009 ARMENPRESS.am