Նյու Յորքում ահաբեկչության փորձի հետևանքով երեք հոգի թեթև մարմնական վնասվածքներ են ստացել

19:52, 11 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում ահաբեկչության փորձ կատարած անձը բերման է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, ահաբեկչության փորձը կատարվել է Մանհեթենի ամենամեծ ավտոբուսային կայարանոմ:

27-ամյա Աքայեդ Ուլլահը պայթեցրել է իր մարմնին ամրացված ինքնաշեն պայթուցիկը և վիրավորվել: Պաշտոնական տվյալներով՝ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել ևս երեք հոգի:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն դեպքի առնչությամբ նշել է. «Ահաբեկիչները չեն հաղթի: Մենք նյույորքցիներ ենք»:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դեպքի մասին արդեն իսկ զեկուցել են:  


© 2009 ARMENPRESS.am