Պուտինն Անկարայում Էրդողանի հետ կքննարկի Սիրիայի ու Երուսաղեմի շուրջ վերջին զարգացումները

13:40, 11 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին կժամանի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Այցի շրջանակում երկու երկրների նախագահները կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայի ու Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վերջին զարգացումները:

Էրդողանն ու Պուտինը վերջին անգամ հանդիպել էին նոյեմբերի 22-ին Սոչիում:


© 2009 ARMENPRESS.am