Բիլիարդանոցում պատանդառուին վնասազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է

12:30, 11 Դեկտեմբեր, 2017

«ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում օգոստոսի 29-ին կնոջը պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի վնասազերծման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:

«Որոշում է կայացվել նշված ոստիկանության աշխատակիցների նկատմամբ չիրականացնել հետապնդում 35 հոդվածի 1 մասի 3 կետի ( վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է օրինաչափ) հիմքով»,- նշեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Գ. Հակոբյանը վնասազերծվել էր ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից և մահացել ստացած հրազենային վնասվածքից։

 


© 2009 ARMENPRESS.am