Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան գլխավոր տոնածառի լույսերը կրկին վառվեցին

10:07, 11 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի Բեթղեհեմ քաղաքի կենտրոնում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը վերստին վառվում են, չնայած ի նշան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ բողոքի, դրան անջատման վերաբերյալ հաղորդումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ տեղական զանգվածային լրատվամիջոցները հաղորդել Էին, որ Բեթղեհեմի եւ Ռամալլահի գլխավոր հրապարակներում Սուրբ Ծննդյան տոնածառերի լույսերը հանգցվել Էին հանրահավաքների սկսվելուց հետո:

Քրիստոսի Ծննդյան տաճարի առջեւի հրապարակում կանգնեցված Է գունագեղ տոնածառ՝ զարդարված խաղալիքներով եւ դրասանգներով, որոնք փայլփլում են զանազան գույներով: Տոնածառի շուրջը փակոցներով ոչ մեծ ցանկապատ Է:


© 2009 ARMENPRESS.am