Արոնյանը կիսեց միավորը Ադամսի հետ

22:46, 10 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին կիսեց միավորը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «London chess classic»-ի նախավերջին տուրում Արոնյանը խաղում էր Ադամսի հետ: Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 27-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:

Այս տուրից հետո Արոնյանն ունի 4 միավոր:

Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):

 


© 2009 ARMENPRESS.am