Կարեն Գրիգորյանը կիսեց 1-2-րդ տեղերը Մալայզիայի մրցաշարում

18:49, 10 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ավարտեց ելույթները Մալայզիայի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը վերջին՝ 9-րդ տուրում ևս մեկ անգամ հաղթանակ տոնեց և 9 հնարավորից հավաքելով 8 միավոր կիսեց առաջին և երկրորդ տեղերը:

Պենանգ Օփենին մասնակցում էին 134 շախմատիստ, այդ թվում 7 գրոսմայստեր և 18 միջազգային վարպետ: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:


© 2009 ARMENPRESS.am