Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 1-ը

21:57, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 1-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

Բացահայտվել է գողության 11, խարդախության 4, ապօրինի ծառահատման 2 և յուրացման 1 դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8, սպանության, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք: 
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 


© 2009 ARMENPRESS.am