Պետգույքի կառավարման վարչության տնտեսած 5 մլն դրամը կվերադարձվի պետբյուջե
22:00, 7 Դեկտեմբեր, 2017ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրի որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության օպտիմալացման գործառույթների իրականացումից տնտեսված 5 մլն դրամը կվերադարձվի պետբյուջե` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին որոշման նախագիծը ներկայացրեց Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում կառուցապատողները ստիպված չեն լինի ընդունող հանձնաժողովների կազմում ներգրավել այն մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք այդ կառուցապատման համար հաստատված ճարտարապետաշինարարական նախագծի պայմաններին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխան չեն տրամադրել տեխնիկական պայման և որևէ փոփոխություն չի կատարվել արդեն իսկ շահագործվող որևէ ենթակառուցվածքում:
Նշված գործընթացի կարգավորման արդյունքում, բազմաթիվ դեպքերում, կկրճատվեն ընդունող հանձնաժողովների կազմերը, իսկ կառուցապատողների համար էապես կպարզեցվի ու կհեշտացվի ներկայումս իրականացվող վարչարարությունը:
© 2009 ARMENPRESS.am