Եվրո-2020-ի բացման խաղը տեղի կունենա Հռոմում, իսկ եզրափակիչը՝ Լոնդոնում

19:49, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են դարձել, թե որ եվրոպական որ քաղաքները կընդունեն Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի առանձին խմբային  հանդիպումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՈՒԵՖԱ-ի թվիթերյան միկրոբլոգում հրապարակվել է ցանկը, ըստ որի՝ A խմբի հանդիպումները կընդունեն Հռոմն ու Բաքուն, B խմբինը՝ Սանկտ Պետերբուրգն ու Կոպենհագենը, C խմբինը՝ Ամստերդամն ու Բուխարեստը, D խմբինը՝ Լոնդոնն ու Գլազգոն, E խմբինը՝ Բիլբաոն ու Դուբլինը, F  խմբինը ՝Մյունխենն ու Բուդապեշտը:

Եվրոպայի  2020 թվականի առաջնության բացման խաղը տեղի կունենա Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, իսկ եզրափակիչը՝ Լոնդոնի «Ուեմբլի»-ում:


© 2009 ARMENPRESS.am