Մինչև 35 տարեկան բժիշկ-մասնագետ սպաները կզորակոչվեն ՀՀ զինված ուժեր

19:07, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան բժիշկ-մասնագետ սպաները կզորակոչվեն ՀՀ զինված ուժեր: Կառավարության նիստում Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ որոշման նախագծով նախատեսվում է 2017 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել ՀՀ ԶՈՒ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի, ինչպես նաև այդ նույն ամսին զորացրել սահմանված ժամկետում ԶՈՒ-ում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:

«Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել դեկտեմբեր ամսին ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Զաքարյանը:

 


© 2009 ARMENPRESS.am