Պետությունը ներեց գյուղացիների պարտավորությունները

19:12, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ներում է պետական աջակցության ծրագրերի  շրջանակում 2011-2016թթ․ աշնանացան ցորենի էլիտա ու առաջին վերարտադրության, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի սերմացու և 2015- 2016 թթ, պարարտանյութեր ստացած ու բնական աղետներից (կարկտահարություն, ցրտահարություն, սելավ) տուժած հողօգտագործողների պարտքերը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ կուտակվել է 642 մլն դրամի սերմնացուի և 165 մլն դրամի պարարտանյութի պարտք:   

«Ֆիքսում ենք, որ այսօրվանից սկսում ենք մաքուր էջից, բայց հետագայում պարտքեր  չենք կուտակելու: Բացառվում է, որ կրկին գանք իրավիճակի, երբ գյուղացիների մոտ պարտքեր կկուտակվեն», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

 


© 2009 ARMENPRESS.am