Գիտնականները բացատրել են զրուցակցին աջ ականջով շրջվելու ցանկությունը

18:23, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդն ավելի լավ Է լսում աջ ականջով եւ 40 տոկոսով ավելի լավ Է հիշում այն, ինչը լսել Է հատկապես դրաով: Այս եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները, որոնք հետազոտության արդյունքները ներկայացրել են Ամերիկայի ակուստիկ ընկերության ամենամյա խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աջ ականջ թափանցող ձայնը յուրացվում եւ մշակվում Է ուղեղի ձախ կիսագնդով, որը վերահսկում Է խոսքը, լեզվական հմտությունների զարգացումը եւ հիշողության մի մասը: Ականջներից յուրաքանչյուրը յուրացնում Է տեղեկատվության առանձին հատվածը, որն այնուհետեւ համակցվում Է եւ մշակվում լսողական համակարգի կողմից: Լսողության ստուգման ստանդարտ թեստերի շրջանակներում ձախ եւ աջ ականջներն ստանում են տարբեր տեղեկատվություն, եւ պացիենտներից պահանջվում Է, որ նրանք կամ նշեն այն, ինչ լսում են յուրաքանչյուր առանձին ականջով, կամ ամբողջ տեղեկատվությունը միասին:

Պարզվել Է, որ մանուկ հասակում մարդկանց համար ավելի դժվար Է ընկալել տարբեր տեղեկատվություն, որը միաժամանակ ստացվում Է տարբեր կողմերից, ուստի նրանք ավելի շատ հույսը դնում են աջ ականջի վրա: Որպեսզի պարզեն, թե այս առումով ինչ վիճակ Է չափահասների մոտ, Ալաբամայի Օբեռնի համալսարանի գիտնականները՝ Դանիել Սաչինելիի գլխավորությամբ, ստուգել են 19-ից մինչեւ 28 տարեկան 41 փորձարկվողի լսողությունը: Պարզվել Է, որ ոչ մեծ ծավալներով տեղեկատվության դեպքում աջ եւ ձախ ականջների միջեւ տարբերությունն այնքան Էլ զգալի չԷր: Սակայն խնդրի բարդացման համեմատ փորձարկվողների մոտ արդյունքներն ավելի լավ են եղել այն դեպքում, եթե նրանք օգտագործել են աջ ականջը:

Գիտնականների տեսակետով, իրենց ուսումնասիրությունների արդյունքները կօգնեն բարելավել լսողության սարքերը եւ լսողության ստուգման մեթոդները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am