U2 խումբն իր նոր ալբոմը ներկայացրել Է Բեռլինի մետրոյում

18:04, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: U2 իռլանդական ռոք-խումբն բեռլինցի իր երկրպագուներին ներկայացրել Է Songs of Experience նոր ալբոմը: Երաժիշտները դրա համար անսովոր հարթակ են ընտրել՝ Բեռլինի մետրոյի Deutsche Oper կայարանը, որը նույնպես կրում Է U2 անվանումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խմբի մենակատար Բոնոն եւ կիթառահար Էջը (իսկական անունը՝ Դեւիդ Էվանս), նստելով գնացքի վերջին վագոնը, անցել են վագոններով, լուսանկարվել ուղեւորների հետ եւ ինքնագրեր բաժանել: Deutsche Oper կայարանում նրանց արդեն սպասում Էին հավատարիմ երկրպագուները, որոնց համար երաժիշտները ոչ մեծ համերգ են կազմակերպել: Բոնոն եւ Էջը կատարել են իրենց հիթերից մի քանիսը, այդ թվում՝ 1990-կան թվականներին սկզբին Բեռլինի ստուդիայում իրենց կողմից գրված One երգը:

Հայտնի երաժիշտների հանպատրաստից համերգը տեւել Է շուրջ 15 րոպե, ինչից հետո երաժիշտները հեռացել են համերգային հարթակից: U2 խումբը 1976 թվականին Իռլանդիայում հիմնվել Է երաժիշտ Բոնոյի (իսկական անունը Պոլ Դեւիդ Հյուսոն) եւ նրա դպրոցական ընկերների կողմից: Նրանց շնորհվել Է 22 «Գրեմմի» մրցանակ՝ ավելի շատ, քան աշխարհում որեւիցե այլ խմբի: 2005 թվականին քառյակը ներառվել Է ԱՄՆ-ի ռոք-ն-ռոլի Փառքի սրահի ցուցակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am