Ստեղծվում է Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան

18:08, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ստեղծելով մեկ դատարան՝ հնարավորություն կընձեռվի, որպեսզի գործերը հավասարաչափ բաշխվեն բոլոր դատավորների միջև, կրճատվեն ժամկետներն ու տնտեսվեն ռեսուրսները:

«Այսպես ոչ թե դատավորների թիվն ենք ավելացնում, այլ՝ բեռնաթափում ենք դատարաններն անիմաստ փաստաթղթերից ու քաշքշուկից»,- ասաց Հարությունյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ  ընդգծեց, որ այս նախագծով շատ լավ բան է արվում:


© 2009 ARMENPRESS.am