«Գահերի խաղի» աստղը պատմել Է՝ երբ Է թողարկվելու սերիալի ութերորդ եթերաշրջանը

15:09, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղը» հեռուստասերիալում Սանսա Սթարքի դերակատարուհին՝ դերասանուհի Սոֆի Թյոռները, հայտարարել Է, որ նոր եթերաշրջանի թողարկումը նշանակված Է 2019 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հրատարակությունը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հեռուստասերիալի հաջորդ եւ վերջին՝ ութերորդ եթերաշրջանի թողարկումը սպասվում Է 2018 թվականի վերջին կամ 2019 թվականի սկզբին:

«Գահերի խաղը» կթողարկվի 2019 թվականին»,-հայտարարել Է Թյոռները, պատասխանելով այն հարցին, թե ինքը հուզված Է արդյոք ութերորդ եթերաշրջանի պրեմիերայի կապակցությամբ:

«Գահերի խաղը» ֆենթեզի ժանրի ժողովրդականություն վայելող ամերիկյան սերիալ Է, որը հիմնված Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» վեպերի շարքի վրա: Սերիալի ստեղծողներն ստացել են հեղինակավոր «Էմմի»-ի 38 մրցանակ: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ «Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի եզրափակիչ Էպիզոդը, որը թողարկվել Է օգոստոսի վերջին, հավաքել Է սերիալի համար ռեկորդային 16,5 միլիոն դիտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am