Թրամփը Երուսաղեմի մասին որոշումից հետո պետք Է հրաժարվի Մեծ Բրիտանիա այցից. Լոնդոնի քաղաքագլուխ

15:05, 7 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանն այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը հայտարարել Է Իսրայելի մայրաքաղաք եւ կարգադրել Է իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել այդ քաղաք, պետք Է հրաժարվի Մեծ Բրիտանիա պետական այցի գաղափարից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես այդ կապակցությամբ բավականին հստակ եմ արտահայտվել. նրա համար ավելի լավ կլինի պետական այց չպլանավորել»,-ասել Է Խանը Geo TV պակիստանյան հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Քաղաքական գործչի խոսքով՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը «լուրջ անհանգստություն Է առաջացնում», քանի որ ԱՄՆ-ի ղեկավարը «չի հասկանում այն վիրավորանքը, որը հասցնում Է» արաբական աշխարհին:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ Թրամփի որոշման դեմ բողոքը պետք Է խաղաղ բնույթ կրի եւ բռնության պոռթկումներ չհրահրի մերձավորարեւելյան տարածաշրջանում: «Ասում են, որ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան ամենալավ ընկերներն են: Ուստի ես ԱՄՆ-ին ասում եմ. «Այո՛, դու առաջվա պես իմ լավագույն ընկերն ես, բայց դու պետք Է փոխես քո դիրքորոշումը Երուսաղեմի հարցում»,-հավելել Է Լոնդոնի քաղաքագլուխը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am