Լոս Անջելեսում վտանգի՝ պատմության մեջ ամենաբարձր մակարդակն Է հայտարարվել հրդեհների պատճառով
14:07, 7 Դեկտեմբեր, 2017Ավելի վաղ նահանգի իշխանությունները կարգադրել են ավելի քան 200 հազար մարդու տարհանման մասին: CNN-ը նշում Է, որ տարհանվածների թվում են նաեւ Լոս Անջելեսի Բել Էյր հեղինակավոր շրջանի բնակիչները, որտեղ մեծ թվով հոլիվուդյան հայտնիներ են ապրում:
Կրակի տարածումը նաեւ հանգեցրել Է Էլեկտրամատակարարման խափանումների: Նահանգի հարավում ավելի քան 260 հազար մարդ մնում Է առանց Էլեկտրականության:
Ինչպես նշել Է MarketWatch-ը, հոկտեմբերին Կալիֆոռնիայի հյուսիսում մոլեգնած անտառային հրդեհներից ունեցվածքի վնասման պատճառով ապահովագրական ընկերություններին ներկայացված փոխհատուցման վճարների գումարը գերազանցել Է 9 մլրդ դոլարի նշագիծը: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ անտառային հրդեհների պատճառած ամենազգալի վնասն Է:
Տուժել կամ ավերվել Է ավելի քան 21 հազար բնակելի շենք եւ 2,8 հազար բիզնես-օբյեկտներ, ինչպես նաեւ ավելի քան 6 հազար փոխադրամիջոց, հայտարարել Է պետական ապահովագրական տեսուչ Դեյ Ջոնսը: Դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ վնասը կազմել Է 9,4 մլրդ դոլար: Այս հաշվարկները հիմնված են 260 ապահովագրողներից ստեղծված տվյալների վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
© 2009 ARMENPRESS.am