Երուսաղեմի կարգավիճակը պետք Է որոշվի բանակցություններում. ԵԱՀԿ-ի նախագահ

13:35, 7 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի կարգավիճակի հարցը պետք Է լուծվի կողմերի ուղղակի բանակցություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը:

«Մեր դիրքորոշումն այստեղ հստակ Է. ինչպես Ավստրիայի իշխանությունները, այնպես Էլ ԵՄ-ի իշխանություններն այն կարծիքին են, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք Է հստակեցվի կողմերի միջեւ ուղղակի բանակցությունների ընթացքում»,- ասել Է նա լրագրողներին Վիեննայում կազմակերպության մասնակից երկրների նախարարների խորհրդի նիստի սկսվելուց առաջ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել Է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ փաստաթուղթ Է ստորագրել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am