Նեապոլյան պիցցայի պատրաստման վարպետությունը ներառվել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում

12:40, 7 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պիցցայի պատրաստման նեապոլյան ավանդույթը գրանցվել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կազմակերպությունը դեկտեմբերի 7-ին հայտնել Է Twitter-ում:

Համապատասխան որոշումն ընդունվել Է Հարավային Կորեայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ հանձնաժողովի նիստում:

«Նեապոլցի պիցցայոլոների (պիցցայի վարպետների) վարպետությունը հենց նոր գրանցվեց մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Իտալիա, շնորհավորում ենք»,- ասված Է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am