Պետդեպի օպերատիվ խումբը կհետեւի Երուսաղեմի մասին Թրամփի հայտարարության միջազգային արձագանքին. WP

11:59, 7 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ստեղծել Է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի վերաբերյալ տեղեկատվության հավաքման եւ պատասխան միջոցների համակարգման օպերատիվ խումբ, ելույթ, որտեղ նա Երուսաղեմը ճանաչել Է Իսրայելի մայրաքաղաք եւ հանձնարարել այդ քաղաք տեղափոխել Միացյալ Նահանգների դեսպանատունը: Դեկտեմբերի 6-ին այս մասին հայտնել Է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ Պետդեպարտամենտի Գործերի վարչությունը եւ Մերձավոր Արեւելքի գործերի բյուրոն դեկտեմբերի 6-ին օրվա երկրորդ կեսին ստեղծել են «ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո միջազգային իրադարձությունների վերաբերյալ տեղեկությունների ստացման» օպերատիվ խումբ: Խումբն իր աշխատանքն սկսել Է նախագահի հայտարարումից անմիջապես առաջ:

«Թրամփն սպառնալիքի տակ Է դնում ինչպես ամերիկացի դիվանագետներին, այնպես Էլ հենց ԱՄՆ-ի քաղաքացիներին»,- նշել Է գերատեսչությունում թերթի աղբյուրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am