Ճապոնիայի Հիրոհիտո կայսեր հուշագրությունները Նյու Յորքի աճուրդում վաճառվել են 275 հազար դոլարով

11:43, 7 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Հիրոհիտո կայսեր (1901-1989) հուշագրությունները, որոնք բովանդակում են նրա հիշողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, դեկտեմբերի 6-ին Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել են 275 հազար դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է վաճառքը կազմակերպած Bonhams աճուրդների տունը:

Հիշողությունները կայսեր կողմից նրա օգնականին թելադրվել Էին պատերազմի ավարտից շատ չանցած: Դրանք վերջնական տեսքով ձեւակերպել Է Հիդենարի Տերասակին, որը Հիրոհիտոյի օգնականներից մեկն Էր եւ նախկին դիվանագետ, որը, մասնավորապես, աշխատել Է որպես թարգմանիչ:

173-Էջանոց հուշագրությունները բաղկացած են երկու հատորից, դրանց տեքստը գրված Է մատիտով:

Լոտի գնահատման արժեքը կազմում Էր 100-150 հազար դոլար:

Bonhams-ի ներկայացուցիչների խոսքով՝ հազվագյուտ իրի նոր սեփականատեր Է դարձել ճապոնացի գնորդը, որի անունը չի նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am