Լեոնարդո դա Վինչիի ամենաթանկ նկարը տեղ կգտնի Աբու Դաբիի Լուվրի ցուցադրանքում

11:37, 7 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Լուվր արվեստների թանգարանի՝ Աբու Դաբիում բացված առաջին մասնաճյուղը պլանավորվում Է իր ցուցադրանքում ներառել Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը նոյեմբերին աճուրդում վաճառվել Է ռեկորդային 400 մլն դոլարով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչն» ուղարկվում Է Աբու Դաբիի Լուվր»,-ասված Է թանգարանի պաշտոնական Twitter-օգտահաշվում:

Ինչպես հայտնել Է New York Times թերթը, հղում անելով հրատարակության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի, աճուրդում նկարը ձեռք Է բերել սաուդացի արքայազն Բադեր բին Աբդուլա բին Մոհամեդ բին Թարխան ալ Սաուդը: Հրատարակության տվյալներով՝ նա գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի ընկերն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am