Մեյը համաձայն չԷ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը

10:43, 7 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ համաձայն չԷ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի հայտարարության մեջ:

«Մենք համաձայն չենք իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու եւ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշմանը՝ նախքան վերջնական կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի կնքումը»,- ընդգծել Է Մեյը:

«Մենք կարծում ենք, որ Թրամփի որոշումն օգուտ չի բերի այն առումով, ինչ վերաբերում Է այդ տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարներին,- նշված Է հայտարարության մեջ:- Իսրայելում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը գտնվում Է Թել Ավիվում, եւ մենք այն տեղափոխելու պլաններ չունենք», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am