Վիետնամցին փրկել Է խեղդվող շնիկին՝ արհեստական շնչառությամբ օգնելով նրան

14:48, 6 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամցի հեծանվորդը փրկել Է խեղդվող շնիկին՝ թոքերի արհեստական օդափոխում կատարելով պլաստիկե շշի միջոցով: Գործընթացը նա գրանցել Է իր սաղավարտին ամրացված տեսախցիկով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախ նա շփել Է գիտացությունը կորցրած կենդանուն եւ ստուգել, թե նա լեզուն կուլ չի տվել արդյոք, այնուհետեւ կտրված տակով շիշը դրել Է դնչիկին եւ շնչել շշի բերանով: Դրանից հետո շան ձագն սկսել Է կյանքի նշաններ ցույց տալ: Հեծանվորդը շան ձագին փաթաթել Է գործվածքի մեջ՝ տաքացնելու համար:

Վիետնամի զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա խոստովանել Է, որ գործել Է ներշնչմամբ եւ բնավ չի իմացել, թե ինչպես Է ճիշտ կատարվում արհեստական շնդառությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am