Արցախի ևս մեկ բազմազավակ ընտանիքը նոր կյանք կսկսի նոր տանը

10:01, 6 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Լուսաձոր համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 4 սենյականոց  բնակարան  է նվիրում  Գարիկ Պետրոսյանի և Էվելինա Բալասանյանի ընտանիքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Հովանավորն է Տորոնտոյի տեղական մարմնի բարերար Գարբիս Նորյանը: Տան կառուցումը սկսվել 2017 թ. ապրիլին: Բնակարանն ապահովված է անհրաժեշտ բոլոր կոմունալ պայմաններով, նաև կահավորված է:

Ծրագրի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 24-րդ տունն է հանձնում շահագործման: Ընթացիկ տարում բնակարան է տրվել  արդեն 12 ընտանիքի: Դեռ 11 ընտանիք էլ տուն կստանա:


© 2009 ARMENPRESS.am