ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ուրոլոգը 6 բարդ վիրահատություն է կատարել Արցախում

18:20, 5 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի առողջապահության նախարարության հրավերով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ուրոլոգ, «Արաբկիր» բժշկական համալիրի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, ուրովիրաբուժական բաժանմունքի մանկական վիրաբույժ-ուրոլոգ Սերգեյ Բաբլոյանը «Արևիկ» մանկական բուժմիավորումում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը իրականացրել է Արցախի` համապատասխան խնդիրներ ունեցող երեխաների հետազոտություններ, խորհրդատվություններ ու վիրահատական միջամտություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այցերի ընթացքում հետազոտվել է 40 երեխա, կատարվել 6 բարդ ուրոլոգիական վիրահատություն, այդ թվում՝ առաջին անգամ իրականացվել է միզապարկ-միզածորանային երկկողմանի հակառեֆլյուքսային վիրահատություն: Բոլոր վիրահատությունները կատարվել են Արցախի բժիշկների մասնակցությամբ: Սերգեյ Բաբլոյանը նշել է, որ այցի նպատակը «Արևիկ» մանկական բուժմիավորումում ուրոլոգիական ծառայության մասնագետների հետ փորձի փոխանակումն է, և հավելել, որ այն կրելու է շարունակական բնույթ:


© 2009 ARMENPRESS.am