ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել Վիգեն Սարգսյանի հորդորով

15:17, 5 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Գեներալ Բաղմանյանը իմ հորդորով զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին: Այդ որոշումները կայացնում է ՀՀ Նախագահը: Հորդորի պատճառը աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումն է, որը անհամատեղելի է հետագա համատեղ ծառայության հետ»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

 


© 2009 ARMENPRESS.am